News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 2-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը: Նա դատարան էր ներկայացել իր պաշտպաններ Հրանտ Գրիգորյանի եւ Հարություն Բաղդասարյանի հետ:

Պաշտպան Հրանտ Գրիգորյանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանը հարցաքննությունից առաջ պետք է ծանոթանա դատաքննության ընթացքում ձեռքբերված նյութերի, մյուս ամբաստանյալների ցուցմունքների հետ, նոր միայն հարցաքննվի: Պավլիկ Մանուկյանն էլ նշեց, որ պատրաստ է պատասխանել պաշտպանների հարցերին, իսկ դատարանի հարցերին չի պատրաստվում պատասխանել:

«Իմ պաշտպանը հստակ արտահայտվեց, Դուք գիտեք, որ ես Հայաստանում դատարան չեմ տեսնում, դա չարիք է: Կպատասխանեմ ոչ թե քո հարցերին, այլ պաշտպանների հարցերին: Դուք գիտեք, որ սա օդից նկարած գործ է, դեմս կին չլիներ նստած, ես ձեզ կոռեկտության սահմաններ ցույց կտայի»,-դիմելով դատարանին` ասաց նա:

Ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան ներգրավված հանրային պաշտպան Աննա Ջուվանովան միջնորդություն ներկայացրեց Պավլիկ Մանուկյանի հարցաքննության ժամանակ Գեւորգ Սաֆարյանի ներկայությունն ապահովելու մասին, ուշացումով նիստին ներկայացած Տիգրան Եգորյանն առարկեց հանրային պաշտպանի միջնորդությանը` նշելով, որ Աննա Ջուվանովան չի հանդիսանում Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան եւ չի կարող նրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնել: 

«Նա չի տեսակցել Գեւորգ Սաֆարյանին, նա չգիտի, թե ինչ վիճակում է  Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանը չի ցանկանում հանրային պաշտպան ունենալ եւ Գեւորգ Սաֆարյանին վերաբերող որեւէ դիրքորոշում չի կարող ներկայացնել»,-ասաց նա:

Աննա Ջուվանովան Տիգրան Եգորյանի առարկությունից հետո դատարանին խնդրեց առանց քննության թողնել իր միջնորդությունը:

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Պավլիկ Մանուկյանի հարցաքննության ժամանակ ապահովել Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի ներկայությունը դատական նիստին: Մեղադրող կողմը առարկեց միջնորդությանը: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին թույլ տվեց բերել նիստերի դահլիճ:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանին նիստերի դահլիճ բերելուց հետո դատարանը թույլ տվեց նրան մոտենալ Պավլիկ Մանուկյանին եւ ողջագուրվել:

Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ Գեւորգ Սաֆարյանը հրաժարվում է հանրային պաշտպան Աննա Ջուվանովայից: 

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նշեց, որ պաշտպանը չի կարող նման միջնորդությամբ հանդես գալ, այդ հայտարարությունը պետք է անի Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանն առանց ոտքի կանգնելու հայտարարեց, որ հրաժարվում է հանրային պաշտպանից, սակայն, դատարանը հայտարարեց, որ ամբաստանյալը պետք է պահպանի դատավարական նորմերը եւ դատարանի հետ խոսելիս ոտքի կանգնի: Գեւորգ Սաֆարյանը, սակայն, այդպես էլ ոտքի չկանգնեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ