News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 2-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը: Ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանն հարց ուղղեց Պավլիկ Մանուկյանին`2015թ. եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում արդյոք իրենց  ծավալած գործողությունները նպատակ են ունեցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչներին զենքի գործադրմամբ վնասներ պատճառելուն, իշխանությունը բռնի ուժով տապալելուն:

«Այդ ժամանակ իրականացված միտինգը թույլատրված է եղել քաղաքապետարանի կողմից: Մենք ինչպես թույլ կտայինք զանգվածային անկարգություններ, այս գործը շինծու է, մենք կռահել էինք, թե իշխանություններն ուր են տանում: Մեր ոչ մեկի բնակարանից ոչ մի բան չկարողացան գտնել, ինձ անկողնուց հանել բերել են, հետո բաց թողեցին: Կնոջս հետ քնել եմ, հանցա՞նք է դա…Այսօր իրենց արածներից գարշահոտություն է գալիս: Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ասաց` ոչ մի տարածք չենք կորցրել, հետո ասաց` 800 հեկտար, այդ ժամանակ ինչու հարգելի դատարան, չկանգնեցիք, ասացիք` դուք պետական դավաճան եք: Պետական դավաճանություն է գնում հիմա»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:

Այնուհետեւ դիմելով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, Մանուկյանը հետաքրքրվեց` «Ձեզ ինչպես դիմեմ, սիրելիս», ինչին վերջինս արձագանքեց. «Դատարանին դիմում են՝ հարգելի դատարան»:

«Է հարգելի թողե՞լ եք, որ հարգելի ասեմ: Եթե Ժիրայր Սեֆիլյանի պես մեծությանը ամբաստանյալ ես անվանում դու, ես դատարան բառը  քեզ չեմ ասի, ելնելով դրանից ես հարգալից եմ դիմում քեզ աղջիկս»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:

Այնուհետեւ նա արցախյան պատերազմի մասին դրվագներ պատմեց`մատնանշելով Ժիրայր Սեֆիլյանի հերոսությունները. «Դուք այսօր մի հայրենասերի եք բերել... ինչի՞ մեջ եք այսօր մեղադրում այս մարդուն, ինչ եք անում, Աստված ձեզ չի ներելու… ձեր զավակների վահանն եք հանել, շապիկը եւ բերել, դրել ստեղ: Մարդակերությունը վերջացրիք, անցաք աստվածակերության, դուք քար եք նետում Արարատի վրա, ֆոկուսնիկ են սրանք, ախր ինչ բաներ են ասում: Շատ խորն է վերքը, պրիշչիկ չէ, որ սեղմեմ` դուրս գա: Էն ժամանակ ռուսները որ բռնում էին մեզ, մի արկղ արաղով ֆիդայինին թուքերի էին տալիս: Պատկերացրեց ռուսական խոզն ինչ թափով էր աշխատում: Հիմա իմ ոտքերին որ կրակեցին, ինձ պետք չէին դրանք, ձեզ էին պետք: Ես իմ ամբողջ ընտանիքը դրել եմ զոհասեղանին, էլ ինչ եք ուզում դնեմ, ասեք, դնեմ:…»:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ