News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեռեւս համապատասխան գնահատական չի տրվել 1988-ից 1991 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցածին, եւ քանի դեռ չի խոսվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը այս ամենի պատճառով ստիպված սկսեց պաշտպանվել, տարածաշրջանում խաղաղություն չի լինի: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների կոնգրեսի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանից փախստականների խնդիրը ոչ միայն իրենց՝ փախստականների խնդիրն է, այլ նաեւ ընդհանրապես հայկական պետության: «Այլապես ստացվում է, որ միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանն իր հարեւան պետության նկատմամբ ագրեսիա է դրսեւորել, իբր հարձակվել է Ադրբեջանի վրա, ուժային ճանապարհով գրավել նրա տարածքի մի մասը»,- նշեց Ավագյանը:

ՀԿ ղեկավարի կարծիքով՝ ներկայիս պատկերը ձեւավորվել է սխալ եւ պասիվ արտաքին քաղաքականության հետեւանքով, որը վարել է հայ քաղաքական վերնախավը: «Ադրբեջանից հայ փախստականները ստիպված են ապրել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ըստ որում՝ նրանց ոչ մի խնդիր մինչ օրս պատշաճ կերպով չի լուծվել»,- նշեց Ավագյանը՝ հավելելով, որ Երեւանում անհրաժեշտ է բացել Ադրբեջանում հայկական ջարդերի թանգարան:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, ընդամենը մի քանի օր անց՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի որոշումից հետո ԼՂԻՄԸ Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու մասին, Բաքվից 25 կմ հեռավորությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր: Տեղական իշխանության եւ միլիցիայի անգործության պայմաններում ազգային պատկանելության հիմքով զանգվածային սպանությունները, բռնաբարությունները եւ ծանակումը հաջողվեց կանգնեցնել միայն ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի ստորաբաժանումները քաղաք մտցնելուց հետո: Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ ջարդերը զգալի չափով դրդել է Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդար Ալիեւը եւ նրա գլխավորած նախիջեւանյան կլանը, որը երկրի ղեկավարությանը վարկաբեկելու եւ այն կրկին ղեկավարելու նպատակ էր հետապնդում: Համանման պատկեր է ստեղծվել  նաեւ 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում էլ ավելի զանգվածային հայկական ջարդերի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ