News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության մի շարք ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում բուծվող իշխանազգի եւ թառափազգի ձկնատեսակների գնագոյացմանը եւ շուկայական գների ձեւավորմանը: Ձկնաբույծները նշել են, որ գործող գնի նվազեցումն անբարենպաստ պայմաններ կստեղծի ձկնաբուծական արտադրանքի ծավալների ավելացման եւ ոլորտի հետագա զարգացման համար:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ձկնամթերքի, այդ թվում` խավիարի արտահանման ծավալներն աճել են, միաժամանակ արտաքին շուկայում հայկական արտադրանքի պահանջարկի ավելացման հաշվին նախադրյալներ են ստեղծվում տեղական ձկնամթերքի արտադրության ծավալների ավելացման համար:

Քննարկվել են նաեւ ձկնաբուծարաններում արտադրական հզորությունների բարձրացման միջոցով տեղական ձկնամթերքի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացմանը, ձկնաբուծարաններում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին շուկայում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի ձկնաբուծության ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը հանձանարարել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը` «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սեղմ ժամկետում մշակել ձկնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթ, որում ընդգրկված կլինեն ոլորտի բոլոր առաջնահերթություններն ու գերակա խնդիրները` այն քննարկման դնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Հայաստանի նկատմամբ կիրառվող ներմուծման մաքսատուրքերի նորման կհետաձգվի մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31. Ֆիննախ
Հայաստանի համար ներմուծման մաքսատուրքերի տեղաբաշխման նորմատիվները 1,11 տոկոսի փոխարեն կազմել են 1,22 տոկոս…
ԱԺ-ն 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի վաղը
Վաղը խորհրդարանը կանցկացնի բյուջեի նախագծի ավելի մանրակրկիտ քննարկում…
«էդ տնտեսական ակտիվության ցուցանիշն մեր ինչին է պետք». Փաշինյանը՝ ձկնարդյունաբերության մասին
Խորքային հորերի խնդիրը ցույց է տալիս մեր երկրում վարված քաղաքականության անարդյունավետությունը...
Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 տոկոս աճ է գրանցել. դա եղել է արտադրության հաշվին. Փաշինյան
Եթե հիշում եք, շատ էր քննարկվում, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել...
Հայաստանը կներգրավի 50 մլն դոլարի վարկային միջոցներ. Ֆիննախ
Համաձայնագիրը ստորագրվել է բյուջեի պակասուրդի ֆինանսավորման շրջանակում…
Ամենաշատ
Partner news