News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Կենտրոնական բանկի եւ KfW բանկի պատասխանատուներ եւ այլ  պաշտոնատար անձինք:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ հանդիպումը երկար սպասված էր` հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը գյուղոլորտի համար:

«Ծրագրի մասին խոսում ենք արդեն մի քանի տարի շարունակ, բոլորդ գիտեք, թե ինչ ակնկալիքներ ունենք գյուղապահովագրության ծրագրից, այժմ մենք ակնկալում ենք  միջազգային փորձագետների այց, որոնք ընտրվել են KfW բանկի կողմից, եւ նախատեսում ենք նրանց հետ համատեղ մշակել հետագա քայլերը եւ ֆիքսել ժամկետներ»,- նշել է նախարար Առաքելյանը:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաեւ, որ ռիսկերի նվազեցման նպատակով այժմ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացվում է  հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր, ինչպես նաեւ 2018 թվականից մեկնարկել է կարկտապաշտպան ցանցների ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի խոսքով` այս պահին առաջնահերթ խնդիրը վնասի գնահատման ինստիտուտի ներդրումն է, «Նարմա» բյուրոյի ձեւավորումը, որը կլինի այն գործիքը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաեւ ապահովագրական պոլիսների մշակմամբ: Փոխնախարարը կարեւորել է ապահովագրական ընկերությունների կարծիքն ու առաջարկներն այս փուլում աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու գործում:

Պատասխանատուները նշել են, որ փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից 5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվում եւ նույնքան էլ պետական բյուջեից համաֆինանսավորում կլինի, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը, քանի որ այսօր գյուղացիները դեռեւս պատրաստ չեն սեփական միջոցներից ամբողջությամբ հոգալ այդ ծախսերը: 

«Գյուղատնտեսությունը սոցիալական ոլորտ է, եւ մենք գյուղացուն չպետք է հիասթափեցնենք: Մենք այստեղ ակնկալում ենք երկրի սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված համագործակցություն պետության եւ մասնավորի միջեւ: Գյուղատնտեսությանը մենք դեռ չենք կարող վերաբերվել որպես բիզնեսի, սակայն համոզված եմ, երբ ապահովագրական համակարգը գործի, մի քանի տարի հետո այն կդառնա բիզնես»,-նշել է Իգնատի Առաքելյանը:

Կենտրոնական բանկի պատասխանատուների կողմից առաջարկ է ներկայացվել «Նարմա» բյուրոն ձեւավորել մասնակից ապահովագրական ընկերություններից եւ նրանց ներդրումներով` կիրառելով ԱՊՊԱ-ի հաջողված փորձը:  Նրանք նաեւ հավելել են, որ առաջիկա շաբաթվանից նախատեսում են հանդիպումներ սկսել գյուղապահովագրությամբ հետաքրքված ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների եւ միջազգային փորձագետների հետ:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ եւ արդյունավետ իրականացնել, որպեսզի 2019 թվականից արդեն հնարավոր լինի վաճառել ապահովագրական պոլիսները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ