ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 8-9-ը Երեւան կայցելեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մինչեւ Երեւան այցելելը միջնորդները Բաքու կայցելեն: Ադրբեջան այցելությունը կսկսվի փետրվարի 3-ին: