News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը չափազանց արագ լցվում է եւ սկսում արտահոսել: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  www.ecolur.org («ԷկոԼուր» ՀԿ-ի մարմին), բնապահպանության ոլորտի փորձագետ Վիկտորիա Բուռնազյանը:

Նա նշեց, որ Շնողի եւ Թեղուտի հարակից համայնքների բնակիչները բարձրաձայնում են այդ մասին, սակայն նրանց չի հաջողվում պատասխաններ ստանալ ընկերությունից: «Հարեւան համայնքների բնակիչները փոխհատուցում են պահանջել Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով հասցված վնասի համար: Նրանք չեն կարող զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ, քանի որ այստեղ հողն ու ջուրը աղտոտված են: Սակայն ընկերությունը ոչ միայն հրաժարվում է նրանց փոխհատուցում տալ, այլեւ ժխտում է վնաս պատճառելու փաստը »,- նշեց բնապահպանը:

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի զեկույցում եւս նշվում է, որ պոչամբարը չի համապատասխանում բնապահպանական անվտանգության չափանիշներին: Ավելին, ըստ այդ փաստաթղթի, ընկերությունը պարտավոր է պոչամբարի պատվարի փլուզման դեպքում տեղի բնակչության օգնության եւ տեղահանման միջոցառումների սցենար մշակել:

Ըստ Բուռնազյանի՝ պոչամբարի խնդիրների մասին է խոսում նաեւ այն փաստը, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն երկու ամսով դադարեցրել էր աշխատանքը՝ այն դեպքում, երբ պղնձի միջազգային գները բարձրացել էին: «Այս խնդիրը պետք է լիազորված մարմինների ուշադրության կենտրոնում լինի՝ ավելի լուրջ բնապահպանական հետեւանքների չհանգեցնելու համար»,- նշեց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ այստեղ հողը մեծ քանակությամբ ծանր մետաղներ է պարունակում: Աղտոտված են նաեւ Շնող եւ Դեբետ գետերը, որոնց ջրերը օգտագործվում էին ոռոգման համար: Շնողը, օրինակ, Թեղուտի հանքավայրի շահագործումից առաջ երկրորդ աստիճանի մաքրություն է ունեցել, այժմ այն դարձել է աղտոտման հինգերորդ աստիճանով գետ:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Քաջարանի հանքավայրից հետո Հայաստանում երկրորդն է պղնձի եւ մոլիբդենի պաշարներով: Այն գտնվում է Լոռու մարզում՝ Թեղուտ եւ Շնող գյուղերի մոտակաքում: Հանքավայրում պղնձամոլիբդենային հանքաքարի պաշարները գնահատվում են 450 մլն տոննա, մոլիբդենի հաստատված պաշարները մոտ 100 հազար տոննա են կազմում, պղնձինը`1.6 մլն տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ