News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի գլխավորությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքներին, որն, ըստ ժամանակացույցի, կմեկնարկի ապրիլի 14-ին: Խորհրդակցությանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար եւ ինժեներական անձնակազմը։

Օրակարգի մեկ այլ հարցով անդրադարձ է եղել արդիականացման միջոցառումների ծրագրին: Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի եւ սարքավորումների փոխարինման  աշխատանքներ:

Աշոտ Մանուկյանը կարեւորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները: Նախարարը բարձր է գնահատել ՀԱԷԿ-ի աշխատակիցների ներդրումը, աշխատանքային փորձն ու արհեստավարժությունը, միեւնույն ժամանակ ընդգծել ատոմային էներգետիկայի բնագավառում երիտասարդ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը՝ ատոմակայանի աշխատակիցների կազմը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով:

Աշոտ Մանուկյանը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաեւ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների նախապատրաստության ընթացքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ