News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, որն այս օրերին «քարոզարշավը» շարունակում է Ռուսաստանի հայ համայնքում, հաջորդ շաբաթ Երեւանում  հանդիպում կունենա «Ծառուկյան» եւ «Ելք»  խմբակցությունների հետ։ Հատկապես «Ծառուկյան»  խմբակցությունում թեկնածուի հետ հանդիպումը շատ կարեւորվում է, քանի որ խորհրդարանական երկրորդ ուժը համարվող, ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հետագայում պետք է հիմնավորեն՝ ինչու են քվեարկել իշխող ուժի թեկնածուի օգտին։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ ցանկություն էր հայտնել, որ ՀՀԿ–ի թեկնածուն ընտրվի  մեկ փուլով եւ լայն համաձայնության պայմաններում։ Առաջին փուլով ընտրվելու համար ՀՅԴ–ՀՀԿ քվեները բավարար չեն, թեկնածուին հարկավոր է լրացուցիչ 14 քվե։  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասնել է՝  ինչ հարցեր են ուղղելու Արմեն Սարգսյանին եւ, առհասարակ, ինչ կարծիքի են նրա մասին։ Մինչ հանդիպումը ընդդիմադիր խմբակցության պատգամավորն արդեն վստահեցնում է՝ Արմեն Սարգսյանը արժանի թեկնածու է։  

Պարոն Բոստանջյան, ի՞նչ հարցեր ունեք Արմեն Սարգսյանին, որոնց վերաբերյալ պատասխանները Ձեզ համար կդառնան վճռորոշ քվեարկության հարցում։

Ես չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես կուզենայի լսել նրա մոտեցումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, ինձ համար մյուս կարեւոր խնդիրն այն է,  որ կուզենայի իմանալ՝ հարւեան երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի, Թուրքիայի հետ ինչ հեռանկարներ է պատկերացնում։ Շատ ցանկալի կլիներ այդպիսի պաշտոնի ձգտող թեկնածուից լսել այս  հարցերի պատասխանները։

Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը  մեզ հետ զրույցում ասել է, որ 4–րդ նախագահը  ներկայացուցչական բնույթի սուբյեկտ է լինելու։ Այս դեպքում  Ձեր ակնկալիքները   մեծ չե՞ն նախագահի թեկնածուից։

Ես ուզում եմ հասկանալ, որ ցանկացած պարագայում բոլորի առջեւ ծառացած են երկրի շահերից բխող խնդիրներ եւ, բնականաբար, ամեն մի պատասխանատվություն կրող անձ իր չափով պետք է ունենա իր էական ակտիվ մասնակցությունը այս հարցերի լուծմանը։ Բոլոր դեպքերում, մենք պետք է ազատվենք այն հիվանդագին մտածողությունից, որ հարցերը իմաստավորվում ու լուծվում են մի անձի կողմից։ Բոլոր դեպքերում, ցանկացած առողջ մոտեցումը իր տեղն ունի։

Այնուամենայնիվ, Ձեր թվարկած խնդիրների լուծումների համար  նախագահը պետք է հիմնվի ՀՀԿ–ի լծակների ու քաղաքական կամքի վրա։ Մինչդեռ այդ խնդիրները շարունակում են մնալ օրակարգում հենց նույն իշխանության գործունեության կամ անգործության հետեւանքով, այս դեպքում  ինչ հույսե՞ր  եք կապում նրա հետ։ 

Ես այն կարծիքին եմ, որ ընդհանրապես հույսը պետք է երբեք չվտանգվի ցանկացած պարագայում։ Ինչ կարեւոր է՝ ում վրա կհենվի, պետք է հենվել բոլոր այն ուժերի՝ այդ թվում ՀՀԿ–ի վրա, որոնք ըստ էության կոչված են լուծելու երկրի առաջնահերթ հարցերը։ 

Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք իշխանության թեկնածուի մասին։

Ես Արմեն Սարգսյանի մասին ունեմ լավ, դրական, բարձր կարծիք։ Այն կարճ ժամանակահատվածում, որ վարչապետ է աշխատել, հասկանում եմ, որ միջազգային հարթակներում ունի բարձր ընդունելություն, իսկ եթե ունի, դա նշանակում է, որ այն ուժերի կողմից ճանաչվում է, ինչը կարեւոր է մեր հանրապետության համար։  

Սերժ Սարգսյանն էլ նրա թեկնածությունը առաջադրելիս՝ կարեւորել էր արտերկրում երկիրը պատշաճ ներկայացնելու հատկանիշը։ Եթե մեր երկրում իշխանության հանդեպ անվստահություն կա, տնտեսությունը վատ վիճակում է, աղքատությունը, կոռուպցիան բարձր մակարդակում են, արտագաղթի ահռելի հոսք կա, Արմեն Սարգսյանը ինչպե՞ս պետք է պատշաճ ներկայացնի պետությունը, կամ օրինակ ներդրումների համար բարենպաստ երկրի տպավորություն թողնի։

Մեր մենաշնորհային վիճակը, ազատ տնտեսական մրցակցության բացակայությանը, դատաիրավական համակարգի ծանր, ոչ ցանկալի վիճակը, կոռուպցիան, այս ամենը կա, որն անվստահություն է առաջացնում, բայց այս ամենի հանրագումարում  որ ամենակարգավորված ու բացասական երույթներով չտառապող երկրները ըստ էության չեն ուզենա մեզ հավատան, բայց  Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագրի եւ ԵՏՄ–ի հետ փաստաթղթի պարագայում հաջողության հասնելու մեր ինտենսիվ փնտրտուքները, կարծում եմ, կտան իրենց պտուղները։ Անշուշտ, այդ պտուղները մեկ անձով չեն պայմանավորված լինելու։

Այդուհանդերձ, ձեր խմբակցությունն ինչպե՞ս է քվեարկելու։

Ես ինքս չեմ  կարող այս պահին բարձրաձայնել, որը պայմանավորվածէ նրանով, որ մեր առաջնորդը այսօր է  գալու եւ քննարկման արդյունքում կունենանք ընդհանուր դիրքորոշում, այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել։

Արմեն Սարգսյանին համարո՞ւմ եք արժանի թեկնածու։

 Այո, այո, արժանի թեկնածու է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ