News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Տնտեսական ազատության ինդեքս 2018» վարկանիշային ցուցակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 44 հորիզոնականը, վարկանշային ցուցակը հրապարակել է ամերկյան «Heritage Foundation» կենտորնը։

Համաձայն ուսումնասիրության՝ Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվել է 68,7 միավոր։ Վարկանիշը նվազել է 1,6 կետով «կապված ֆինանսական վիճակի կտրուկ անկման եւ ներդրումների ու աշխատանքի ազատության ցածր ցուցանիշների, ինչպես նաեւ դատական համակարգի արդյունավետության եւ դրամական ազատության ոլորտում համեստ բարելավումների հետ»։

Հայաստանը Եվրոպայում 44 երկրների շարքում զբաղեցրել է 20-րդ տեղը, նրա ընդհանուր միավորը տարածաշրջանային նորմից մի փոքր ցածր է, բայց զգալիորեն գերազանցում է աշխարհի մակարդակով միջին ցուցանիշները:

Կենտրոնի փորձագետները նշում են, որ Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, նեղ արտահանման բազան եւ մենաշնորհը բիզնեսի կարեւոր ոլորտներում երկիրը խոցելի են դարձրել համաշխարհային շուկայում իրավիճակի վատթարացման եւ Ռուսաստանի տնտեսական խնդիրների նկատմամբ։

Բացի այդ, նշվում է, որ համեստ դիվերսիֆիկացիան հանգեցրել է տնտեսական դինամիկայի աճին, իսկ տասնամյակներ շարունակ ուժեղ տնտեսական աճը հանգեցրել է աղքատության եւ գործազրկության նվազմանը:

Բիզնես ընթացակարգերի պարզեցումը նպաստել է կարգավորման արդյունավետության բարձրացմանը, բայց չնայած կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթացին՝ իշխանության չարաշահումը եւ նեպոտիզմը շարունակում են խնդիրներ լինել։

Տարածաշրջանի երկրների շարքում Ադրբեջանը (67-րդ տեղ), Թուրքիան (58-րդ տեղ) եւ Իրանը (156-րդ տեղ) Հայաստանի համեմատ զբաղեցնում են ավելի ցածր դիրքեր: Վրաստանը  համարվել է աշխարհի 16-րդ ազատ տնտեսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ