News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի համար 2010 թվականն, ընդհանուր առմամբ, դրական էր, եթե համեմատենք 2008-ի, կամ 2009-ի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Ռոնդելին:

«Պետք է խոստովանել, որ 2010-ին ամեն բան այնքան վատ չէր, որքան կարող էր լինել: Հետպատերազմյան տարիներին ամեն ինչ ավելի վատ էր, բայց հիմա վիճակը կամաց-կամաց կայունանում է, կան որոշակի հաջողություններ դիվանագիտական ասպարեզում»,- հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է ընդհանուր Կովկասի վիճակից, ըստ քաղաքագետի, տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է: «Թուրքիան եւ Հայաստանը չկարողացան ընդհանուր լեզու գտնել եւ դա վատ է: Շրջափակվում են տարածաշրջանի հեռանկարները, արգելակվում է Հարավային Կովկասի տնտեսական զարգացումը»,- ընդգծել է նա, հավելելով, որ պահպանվում է լարվածությունը նաեւ ԼՂ հակամարտության գոտում:

Ինչ վերաբերում է 2011-ի սպասումներին, Ալեքսանդր Ռոնդելին հույս է հայտնել, որ հաջորդ տարի ավելի վատ չի լինի. «Կարեւորը, որ լարվածություն եւ ցնցումներ չլինեն»:

Ի դեպ, Ռոնդելին փոքր հասակում Ձմեռ պապին չի հավատացել, բայց հիմա հավատում է: Նա Ձմեռ պապից ցանկանում է, որ 2011-ին Թբիլիսիի «Դինամոն» ավելի լավ խաղա, բայց քանի որ դա անհնար է, ավելի լավ է Ձմեռ պապը խաղաղություն ու հանդարտություն բերի բոլորին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ