News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 3-ին Ճապոնիան արձակել է աշխարհի ամենակոմպակտ դասի SS -520 հրթիռակիրը ՝ Տոկիոյի համալսարանում մշակված միկրոարբանյակով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ուտինոուր տիեզերակայանից արձակման ուղիղ հեռարձակում է իրականացրել Աէրոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունը  (JAXA)։

Հրթիռի երկարությունը կազմում է 9․54 մետր, տրամագիծը՝ 52 սմ, իսկ քաշը՝ 2․6 տոննա, ճապոնական լրատվամիջոցները դրա չափերը համեմատում են հեռագրային սյան չափերի հետ։ Հասանելի մարտկոցների ու այլ բաղադրիչների գործածման հաշվին JAXA-ին հաջողվել է առավելագույնս կրճատել մշակման ու արձակման արժեքը։ Ընդհանուր ծախսերը չեն գերազանցում 400 մլն իենը ։

SS-520-ի առաջին արձակումը՝ անցած տարվա հունվարին, ավարտվել է անհաջողությամբ ՝ էլեկտրական մալուխների պաշտպանության կոնստրուկցիայում առկա թերության պատճառով։ Թռիչքը դադարեցվել էր, հրթիռն ընկել էր Ճապոնական ծով՝ TRICOM1 հեռահաղորդակցության արբանյակի հետ միասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ