News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

«Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր ութերորդ եթերաշրջանում Սթարքերի տան ներկայացուցիչներին վիճակված է զրկվել իրենց տոհմական Վինթերֆել ամրոցից, որը Հյուսիսի կենտրոնում է գտնվում ու դրա մայրաքաղաքն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սյուժետային նման շրջադարձի մասին է վկայում մի սիրողական տեսագրություն, որն այս շաբաթ նկարահանել էր հյուսիսիռլանդական Անտրիմ կոմսության բնակիչներից մեկը , որտեղ էլ հենց անցնում են սերիալի նկարահանումները, այս մասին ուրբաթ հայտնել է ABC հեռուստաալիքը։

Տեսագրությունում, որը հրապարակվել է համացանցում, երեւում է մեծ հրդեհ, որը կլանել է ամրոցի դեկորացիաները մթնշաղին։ Տեղի բնակիչները կարծելով, թե դա իրական հրդեհ է, հրշեջ ծառայություն են զանգահարել։ Հյուսիսային Իռլանդիայի հակահրդեհային ծառայությունը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 31-ին ու չի պահանջել հրշեջների միջամտությունը։

Տեղի լրատվամիջոցներն իմացել են, որ հրդեհից առաջ այնտեղ նկարահանվում էր մարտի տեսարան՝ 400-500 ստատիստների մասնակցությամբ։ HBO հեռուստաալիքը չի պատասխանել լրագրողների հարցերին։ «Մենք երբեք չենք մեկնաբանում պապարացիների լուսանկարները կամ տեսագրությունները»,- հայտնել է հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլայ Կարաչենցովին վերջին ճանապարհ ուղեկցեցին ծափահարություններով
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովին դերասանական հին ավանդույթով վերջին ճանապարհ ուղեկցեցին ծափահարություններով…
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցում է «Անիմացիայի սրտի զարկերը» խորագրով համերգին
Փառատոնը նվիրվում է հայկական անիմացիայի 80-ամյակին․․․
Մահացել է Նիկոլայ Կարաչենցովը
Դերասանը մահացել է իր 74-ամյակից մեկ օր առաջ…
Հայաստանը կմասնակցի Իրաքյան Քուրդիստանում անցկացվող միջազգային կինոփառատոնին
Հանդիսատեսին կներկայացվի ընդամենը 4 հայկական ֆիլմ…
Արլինգթոնի կինոփառատոնի բացումը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմով
Սա Մոսեսյան կենտրոնի և ֆիլմի փառատոնի միջև առաջին համագործակցությունն է, որտեղ հպարտությամբ ներկայացվում է մրցանակակիր ֆիլմը` ի նշան Հայոց ցեղասպանության և Հայ համայնքի հանդեպ հարգանքի…
Արմեն Ջիգարխանյանին դարձյալ հոսպիտալացրել են
Նա արտիստի ախտորոշումը չի հստակեցրել՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը…
Ամենաշատ
Partner news