News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ «Սասնա ծռերի» անդամներից ոմանք ցմահ ազատազրկման դատապարտվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Կա մեղադրանք, որը կարող է հանգեցնել ցմահ ազատազրկման, այդպիսի վտանգ կա իրականում: Մեր պաշտպանյալներից որեւէ մեկը մինչեւ հիմա չի մտահոգվել, որ նման մեղադրանք կա, կամ կարող է ցմահ ազատազրկում լինել, քանի որ իրականացվող դատավարությունը նրանք արդարադատություն չեն դիտարկում, բայց նման բան կարող է լինել»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Պաշտպանը հավելեց, որ իրականում «Սասնա ծռերի» դատավարությունը քաղաքական դատավարություն է, եւ անհնար է կանխատեսել, թե ապագայում ինչ վճիռներ կկայացվեն:

«Այս 1.5 տարվա ընթացքում «Սասնա ծռերի» գործով մամուլում այնպիսի հրապարակումներ են լինում, որոնք եւ լուրջ են, եւ զավեշտի են հասնում: Անկախ նրանից, թե հետագայում ինչպիսի դատական ակտեր կկայացնեն, պարզ է որ «Սասնա ծռերի» դատավարությունը քաղաքական դատավարություն է, հետեւաբար, իրավաբանությունը եթե մի տեղ գործ չունի իրավաբանության կողմից կայացված դատական ակտերը չեն կարող համարվել արդար դատական ակտտեր: Այստեղ խնդիրը քաղաքական հարթության մեջ պետք է լուծվի, «Սասնա ծռերից» որեւէ մեկին չի առաջադրվել մեղադրանք, որը կվերաբերվեր իր կատարածի շարժառիթին: Առանց դրա չի կարող քրեական իրավունքը լինել, նման պայմաննեերում ցանկացած տիպի դատական ակտ, ինչպիսին ուզում է լինի, ամենախիստ կամ մեղմ ակտը, ինքն արդեն արդարադատություն չի լինի»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ