News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետը Ալիկ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչու նոր օրենսդրությամբ, Հանրապետության նախագահն ու ԱԺ նախագահը չեն ընդգրկվելլու Ազգային անվտանգության խորհրդի կազմում:

Նշենք, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո Ազգային անվտանգության խորհուրդը նախագահից կանցնի վարչապետի ենթակայության ներքո, իսկ խորհրդին այլեւս չեն անդամակցի պետության գլուխ համարվող ՀՀ նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հիմնավորում է, որ ՀՀ եւ ԱԺ նախագահները որեւէ գործառույթ չունեն այս կառույցում եւ նրանց ընդգրկվելը նպատակահարմար չէ: Անվտանգության խորհուրդը նախկին խորհրդատվական մարմնից անցնելու է որոշում կայացնողի, ու ստացվում է, որ փաստորեն որոշումներ կայացնելու հարցում երկուսն էլ որեւէ դերակատարում, իրավասություն չունեն:

NEWS.am-ի հետ զրույցում Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, թե մանրամասնորեն չի ուսումնասիրել նոր ԱԱԽ-ի գործառույթները եւ չի կարող պնդել` նպատակահարմար է, թե ոչ նախագահների անդամակցությունը, բայց տարակուսած է` ինչով պետք է նրանք խանգարեն: «Ես հանգամանորեն տեղյակ չեմ` ինչու է դուրս մնացել, կարծում եմ` մեկնաբանություններ կլինեն, բայց ամեն դեպքում, որ երկրի կառավարման ամբողջ պուլսը Ազգային ժողովով պետք է անցնի ու ԱԺ նախագահը պետք է տեղյակ լինի ամեն ինչից, դա փաստ է, բայց թե ինչի չի ընդգրկվել, դժվարանում եմ պատասխանել»:

Անդրադառնալով այն բացատրություններին, որ նրանք ի պաշտոնե որեւէ գործառույթ չունեն, Ալիկ Սարգսյանն ասաց. «Չեմ հասկանում Անվտանգության խորհրդում լինելու դեպքում ԱԺ նախագահն ինչով պետք է խանգարի խորհրդի որոշումներին, սա ես չեմ հասկանում: Կարծում եմ` իմ բացատրությունը տեղին չի լինի, քանի որ ես հստակ չգիտեմ պատճառը: Միգուցե քաղաքական նկատառումներ կան, չեմ կարող ասել: Ինձ թվում է, որ ԱԺ նախագահը երեւի լինի ավելի անկախ մարմին, դրա համար չեն ներառել, չեմ կարող հստակ ասել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ