News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դանիացի թռչնաբանները գրանցել են սերինոսի ռեկորդային թռիչք, որը հաղթահարել է 6,95 հազար կմ՝ Չինաստանից հասնելով մինչեւ Դանիա: Այս մասին հայտնել է Սկագեն քաղաքի թռչնաբանական կայանի պետ Սայմոն Քրիսթիանսենը, փոխանցում է Ritzaus Bureau լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ սա իրենց համար անսպասելի հայտնագործություն էր, դեռեւս չի գրանցվել Դանիայից այդքան հեռու գտնվող աշխարհի որեւէ երկրից թռչնի նման թռիչք:

Ռեկորդային թռիչքի երթուղուն կարողացել են հետեւել հատուկ օղակի միջոցով, որը Հեյլունցզյան նահանգում 2016-ի նոյեմբերի 3-ին հագցրել են սերինոսի թաթին: Դեպի Արեւմուտք չինական թռչնի թռիչքը մեկ տարուց ավելի է տեւել, որի ընթացքում նա հազարավոր կիլոմետրեր է հաղթահարել:

Սովորական սերինոսը (լատիներեն՝ Carduelis flammea) 10-15 գրամ քաշով ճնճղուկների շարքի ոչ մեծ թռչուն է՝ կարմիր բծավոր գույնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ