News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել է 240 հազար դրամ (497 դոլար)՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճելով 2,6 տոկոսով: Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցում:

2017 թվականին միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 194 հազար դրամ՝ 2016-ի համեմատ աճը կազմել է 2,9 տոկոս:

Հատկանշական է, որ միջին ամսական աշխատավարձի կտրուկ աճ է գրանցվել 2017 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում. Այսպես, եթե նոյեմբերին միջին աշխատավարձը կազմել է մոտ 192 հազար դրամ, ապա արդեն դեկտեմբերին այդ ցուցանիշը դարձել է 240 հազար դրամ: Աճը կազմել է ավելի քան 25 տոկոս:

Հետաքրքիր է նաեւ պետական եւ ոչ պետական հատվածներում աշխատավարձերի տարբերությունը: Պետական հատվածում 2017-ի դեկտեմբերին աշխատավարձը կազմել է մոտ 207 հազար դրամ, իսկ ահա մասնավոր հատվածում այդ ցուցանիշը կազմել է 278 հազար դրամ:

Հետաքրքրական է դիտարկել նաեւ աշխատավարձերի չափերը ըստ Հայաստանի մարզերի: Որքան էլ խոսվում է մարզերի համաչափ զարգացման մասին, աշխատավարձերը տարբեր մարզերում կտրուկ տատանվում են: Եվ այսպես, 2017 թվականի նոյեմբերի տվյալներով, ամենաբարձր աշխատավարձը ստանում են Սյունիքի մարզում (մոտ 243 հազար դրամ), ինչը պայմանավորված է նրանով, որ այստեղ են գործում հանքարդյունաբերական ձեռնարկությունները:

Երկրորդ տեղում Երեւանն է, որտեղ աշխատավարձը կազմում է 208 հազար 500 դրամ: 3-րդ եւ 4-րդ տեղերում են Տավուշի եւ Արմավիրի մարզերը՝ համապատասխանաբար 161 500 դրամ եւ 160 800 դրամ ցուցանիշներով:

Կոտայքի մարզում միջին ամսական աշխատավարձը կազմել է 158 800 դրամ, Լոռիում՝ 155 800 դրամ:

Այս տեսանկյունից հետնապահը Արագածոտնի մարզն է, ապա Շիրակն ու Վայոց Ձորը: Արագածոտնի մարզում միջին աշխատավարձը կազմում է 122 հազար դրամ, Շիրակի մարզում՝ 132 300 դրամ, իսկ Վայոց Ձորում՝ 145 800 դրամ:

Ըստ գործունեության ոլորտների ամենից բարձր աշխատավարձը ՏՏ ոլորտում է, ապա գալիս են ֆինանսական գործունեւության եւ ապահովագրության ոլորտները: Ամենացածր վարձատրվող ոլորտներն են գյուղատնտեսությունը, կրթությունն ու մշակույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ