Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Ժողովրդական պաշտպանության (YPG) քրդական ջոկատի կին մարտիկը հակատանկային հրթիռային համալիրով ոչնչացնում է հակառակորդի տանկը:

Հոլովակը փետրվարի 3-ին հրապարակվել է Al-Masdar News-ում:

Թուրքամետ «Ահրար աշ Շամ» խմբավորման զրահատեխնիկան խփվել է Աֆրինի շրջանում: Արդյունքում զոհվել է մեկ գրոհային, հայտնում է պարբերականը

Ուրբաթ Աֆրինից ոչ հեռու Ռաջու շրջանում տեղանքի վերահսկողության համար բախումներ են տեղի ունեցել քուրդ մարտիկների եւ գրոհայինների միջեւ:

Թուրքիան հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողություն սկսելու մասին, Անկարայի կարծիքով՝ ահաբեկչական քրդական «Դեմոկրատական միություն»  (PYD) կուսակցության եւ Ժողովրդական ինքնապաշտպանության (YPG) զինված ջոկատների դեմ: