News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել:

Եվգենյա Ֆիդանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը վճռել է հայցվորին  վճարել 19 հազար եվրոյից ավելի: Դատարանը որոշել է, որ տեղ է գտել Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում՝ դատաքննության արդար իրավունքի մասին, ինչպես նաեւ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Ֆիդանյանը դատարան է դիմել այն բանից հետո, երբ 2009 թվականին նրան որոշել են Պետական եկամուտների կոմիտեից աշխատանքից ազատել: Վարչական դատարանը ճանաչել է հայցվորի իրավունքները եւ որոշել, որ ՊԵԿ-ը պետք է նրան իր պաշտոնում վերականգնի եւ նրան վճարի միջին աշխատավարձ ազատման պահից մինչեւ այն պահը, երբ Ֆիդանյանը կվերականգնվի իր պաշտոնում: Հայցվորին վճարվել է 1,197,748 դրամ: Սակայն 2010 թվականի փետրվարից ոչ մի գործողություն չի կատարվել դատարանի որոշումը հետագայում կատարելու համար:

Այսպիսով, ՄԻԵԴ-ը որոշել է, որ կառավարությունը պետք է հայցվորին 14 165 եվրո վճարի որպես նյութական վնասի փոխհատուցում, 3600 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 1300 եվրո դատական ծախսերի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ