News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը


Հունվարին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում բնակարանային գողության եւ գողության փորձի դեպքերը շատացել են: Դռները բացում էին հարմարեցված բանալիով, օրը ցերեկով ու գողանում հիմնականում հեռուստացույց, համակարգիչ, ոսկեղեն ու փող: Առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 17-ին, սակայն տեսել էին, որ տանը մարդ կա՝ հեռացել էին: Նույն օրը, նույն շենքի մեկ այլ բնակարաննից նրանք գողացել էին փող, նոթբուք, նեթբուք, ֆոտոխցիկ ու հեռուստացույցի ալեհավաք:

Հունվարի 24-25-ին դարձյալ հարմարեցված բանալիով բացել էին Ուլնեցու փողոցի բնակարաններից մեկը, գողացել հեռուստացույց, նոթբուք, երկու լուսանկարչական ապարատ, մազի հարդարման սարք:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Երեւանի բնակիչներ Հակոբ Հ.-ն եւ Մհեր Ս.-ն Լեփսիուս փողոցի բնակարաններից մեկից գողություն են կատարել: Հենց այդտեղ էլ ոստիկաններին հաջողվել է բռնել նրանց եւ բերման ենթարկե ոստիկանության բաժին: Նրանց մոտից հայտնաբերվել է ոսկեղեն ու տարբեր բանալիներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Partner news