News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2017 թվականին բնակչության զբաղվածությունն աճել է, իսկ գործազրկությունը՝ նվազել: Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ 2017 թվականի սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցում բերված ցուցանիշները:

Այսպես, 2017-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության մակարդակը եղել է 58,9 տոկոս, երկրորդ եռամսյակում այն հասել է 60,5 տոկոսի, իսկ երրորդ եռամսյակում գրանցվել է 63,4 տոկոս ցուցանիշ:

Հատկանշական է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշում տղամարդիկ անհամեմատ առաջ են կանանցից: 2017-ի առաջին եռամսյակում տնտեսապես ակտիվ է եղել տղամարդկանց 68,5 տոկոսը, 2-րդ եռամսյակում՝ 70,7 տոկոս, իսկ երրորդ եռամսյակում՝ 73,2 տոկոսը: Իսկ ահա կանանց շրջանում տնտեսական ակտիվությունը առաջին եռամսյակում կազմել է 50,7 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 52,3 տոկոս, իսկ երրորդ եռամսյակում՝ 55,6 տոկոս:

2017 թվականին զբաղվածության մակարդակը Հայաստանում ավելացել է. առաջին եռամսյակում այն կազմել է 47,7 տոկոս, որը գնալով բարձրացել է եւ երրորդ եռամսյակում կազմել է արդեն 52,9 տոկոս: Այստեղ եւս, տղամարդկանց եւ կանանց տարբերություննեն ի օգուտ տղամարդկանց են: Այսպես, զբաղվածության մակարդակը առաջին եռամսյակում տղամարդկանց շրջանում եղել է 53,9 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 42,4 տոկոս: Երկրորդ եռամսյակում տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է 58,3 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 42,8 տոկոս: Իսկ երրորդ եռամսյակում զբաղված են եղել տղամարդկանց 61,3 տոկոսը, կանանց՝ 46,3 տոկոսը:

Բնական է, որ եթե երկրում աճում է զբաղվածության մակարդակը, նվազում է գործազրկութունը:

Ըստ այդմ, եթե 2017-ի առաջին եռամսյակում գործազրկությունը կազմել է 19 տոկոս, ապա երկրորդում այն հասել է 17,8 տոկոսի, իսկ երրորդ եռամսյակում՝ 16,5 տոկոսի:

Առաջին եռամսյակում գործազուրկ են եղել տղամարդկանց 21,2 տոկոսը, կանանց՝ 16,4 տոկոսը: Երկրորդ եռամսյակում գործազուրկ են եղել տղամարդկանց 17,5 տոկոսը՝ կանանց՝ 18,2 տոկոսը, իսկ երրորդ եռամսյակում գործազուրկ են եղել տղամարդկանց 16,3 տոկոսը եւ կանանց՝ 16,7 տոկոսը:

Սա բացատրվում է նրանով, որ աշխատանքային ռուսուրսների կազմում, որը բաժանվում է զբաղվածների, գործազուրկների եւ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության, 2017 թվականին տնտեսապես ոչ ակտիվ են եղել տղամարդկանց ընդամենը 27 տոկոսը, իսկ կանանց համար այդ ցուցանիշը կազմել է 44 տոկոս: Այսինքն կանանց 44 տոկոսը զբաղված չի եղել եւ ոչ էլ աշխատանք է փնտրել:

Տարբերություններ կան նաեւ քաղաքի եւ գյուղի բնակչության զբաղվածության ու գործազրկության ցուցանիշներում: Եթե քաղաքում գործազրկության մակարդակը առաջին եռամսյակի 26,4 տոկոս ցուցանիշը երրորդ եռամսյակում նվազել է մինչեւ 23,3 տոկոս, ապա գյուղումգործազրկության ցուցնաիշն անհամեմատ փոքր է: Այն 9,3 տոկոսից (առաջին եռամսյակ) նվազել է 7,5 տոկոսի (3-րդ եռամսյակ):

Ինչ վերաբերում է աշխատանք փնտրողներին, ապա 2017-ն հունվարին դրանց թիվը Հայաստանում կազմել է 95.811 մարդ, իսկ արդեն դեկտեմբերին այդ ցուցանիշը հասել է 85.983-ի։

Հատկանշական է, որ աշխատանք փնտրող կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Հունվարին աշխատանք փնտրող կանանց թիվը եղել է 62 183, որը տարվա ընթացքում նվազել է՝ հասնելով 56.454-ի։ Իսկ ահա տղամարդկանց դեպքում հունվարին աշխատանք փնտրողների թիվը եղել է 33 628, որը դեկտեմբերին հասել է 29 529-ի:

Նշենք նաեւ, որ թե 2017-ի հունվարին գործազուրկների թիվը եղել է 80 576 մարդ, ապա դեկտեմբերին այն կազմել է 70 236 մարդ:

Եթե աշխատանք փնտրողների ցանկը դիտարկենք ըստ մարզերի, ապա կտեսնենք, որ ամենից շատ աշխատանք են փնտրում Շիրակի մարզում (16 017 մարդ), երկրորդ տեղում Երեւանն է (13 594 մարդ), երրորդ տեղում Կոտայքի մարզն է (10 446 մարդ), ապա Լոռին (9 526 մարդ): ամենից քիչ աշխատանք փնտրողները Վայոց Ձորում են (1 681 մարդ), Սյունիքում (3 586 մարդ), Արագածոտնում (4 745 մարդ) եւ Տավուշում (5 282 մարդ):

Գործազուրկների թվով եւս առաջին տեղում Շիրակի մարզն է (12 886 մարդ), երկրորդ տեղում Երեւանն է (10 129), երրորդում՝ Լոռու մարզն է (9 065), չորրորդում՝ Կոտայքի մարըզ (8 287): Աղյուսակը եզրափակում են Վայոց Ձորը (1147 մարդ), Սյունիքը (3 239) եւ Արագածոտնը (3 534):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Ամենաշատ