News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Եղվարդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 25-ին Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 13.30-ի սահամաններում նշված տեղում թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակից, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 30 շենքի 23 բնակարանի բնակիչ 38-ամյա Հարություն Սեյրանի Սամսոնյանը ծեծի է ենթարկել, Երեւանի Էրեբունի ՎՇ Վարդաշեն 3-րդ փողոցի բնակիչ 54-ամյա Լեւոն Արծվիկի Ավետիսյանին։ Վերջինս աշխատում է «Միլիոն-միլիոնուկես պլյուս» ընկերությունում։ Լեւոն Ավետիսյանը իրեն ծեծելու մասին հայտարարություն է տվել Ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղից էլ նյութերն ուղարկվել են Եղվարդի բաժին։

Գագիկ Շամշյանին միջադեպի ականատեսները հայտնել են, որ տուժածը փորձել է ձու ձեռք բերել թռչնաբուծականից։ Լ.Ավետիսյանին սակայն մերժել են, ինչը դժգոհություն է առաջացրել նրա մոտ, եւ արդյունքում, Ավետիսյանի պնդմամբ, անվտանգության աշխատակիցը իրեն ծեծի է ենթարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ