News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քենտ գրաֆության Սենդվիչ բրիտանական քաղաքամասում զանգին 239  տարվա ընթացքում առաջին անգամ «արգելել» են ղողանջել բնակիչներից մեկի բողոքի պատճառով, հաղորդում է The Sun-ը։

Վերջինս գանգատվել է, որ չի կարողանում քնել զանգի ձայնից, որը ղողանջում է օրվա մեջ 4 անգամ։

Արդյունքում քաղաքամասի վարչակազմը որոշել է, որ Սուրբ Պետրոսի տաճարի զանգերը չեն կարող ղողանջել երեկոյան 11։00-ից առավոտյան 7։00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի օրերի։

Սակայն բնակիչների  մեծ մասը պահանջում է չեղարկել որոշումը։ Նույնիսկ «Save the Chimes»  («Փրկենք ղողանջները») արշավ է սկսվել, որի գլխավոր պահանջն է այդ որոշման չեղարկումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ