News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը 2017 թվականի ամռանը զորացրված զինծառայողների հետ, որոնք մասնակցել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հարցմանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով զորացրված տղաներին սահմանադրական պարտքը պատվով կատարելու եւ սոցիոլոգիական հարցմանը ակտիվորեն մասնակցելու համար՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ստացված արդյունքները չափազանց կարեւոր ուղենիշ են բարձրաձայնված խնդիրներին արագ արձագանքելու, ԶՈւ նկատմամբ հանրային ընկալումները ճիշտ գնահատելու, համապատասխան որոշումներ կայացնելու եւ, ըստ այդմ, պաշտպանական քաղաքականության գերակա ուղղությունները պլանավորելու  համար:

Հանդիպման ընթացքում սոցիոլոգիական հետազոտության արդյունքները ներկայացվել են զինծառայողներին, որոնք նաեւ տեղում կարծիք են հայտնել զինծառայության պայմանների, զորամասային օղակում իրենց կողմից նկատված խնդրահարույց հարցերի եւ «Դիտակետ» ծրագրի արդյունքների մասին։ Հետազոտության արդյունքում դուրս է բերվել տվյալների ծավալուն բազա՝ շուրջ 560 հարց եւ ենթահարց, ինչպես նաեւ՝ դրանց համադրությունների արդյունքում ստացված տվյալներ, որոնք վերաբերում են բանակային կյանքի բոլոր ուղղություններին՝ նյութատնտեսական, առողջական հարցերից, կրթության ու ժամանցի կազմակերպումից մինչեւ կենցաղային պայմաններ ու ոչ կանոնադրային հարաբերություններ։

Անդրադառնալով հարցման մեթոդաբանությանը՝ «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը նշել է, որ հետազոտության տվյալները որոշակի պատկեր են տալիս առհասարակ զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին։ Ընդ որում, այդ հարցում որոշակի օրինաչափություն է նկատվում, համաձայն որի զինվորական ծառայության մասին համեմատաբար բացասական կարծիք ունեն առավել  բարձր կրթական մակարդակ ունեցող զինծառայողները, ինչպես նաեւ ավելի ցածր սոցիալական բարեկեցության  մակարդակում գտնվող երիտասարդները:

«Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանն էլ հավելել է, որ զորացրված տղաների գոհունակության համեմատաբար բարձր աստիճան է գրանցվել հատկապես սննդի եւ համազգեստի որակից։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ զինծառայությունից առաջ առկա են որոշակի կարծրատիպային պատկերացումներ, որոնք զգալիորեն փոխվում են զինծառայության ընթացում։ Այն զորակոչիկները, որոնք առավելապես տեղեկացված են եղել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչպես նաեւ հնարավորինս հստակ պատկերացրել են բանակային կյանքի առանձնահատկությունները, առավել դրական են տրամադրված եղել ծառայությանը։

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ առաջարկելով բաց եւ անկաշկանդ մթնոլորտում ներկայացնել զինված ուժերի գործունեությանը վերաբերող իրենց մտահոգությունները, հուզող հարցերը եւ առաջարկները:

Նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է նաեւ բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունների, զինուժի մարտունակության ամրապնդման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, հասարակության շրջանում հատկապես լայն քննարկման առարկա դարձած բանակային ծառայությունը ուսումնական տարկետման հետ շաղկապելու հարցերի շուրջ, ներկայացրել կենսական նշանակություն ունեցող այն նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալու որակական նոր առաջընթաց ապահովել զինված ուժերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ