Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհիչը շաբաթ օրը խոցվել է Սիրիայի զինյալների կողմից, օդաչուն դուրս է նետվել, սակայն սպանվել է ահաբեկիչների հետ պայքարում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։
«2018 թվականի փետրվարի 3-ին «Իդլիբ» անվտանգության գոտու վրայով թռիչքի ժամանակ ռուսական Սու-25 ինքնաթիռը վթարվել է։ Օդաչուն հասցրել է դուրս նետվել դեպի «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների կողմից վերահսկվող տարածք։ Ահաբեկիչների հետ պայքարում օդաչուն զոհվել է։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը խոցվել է զենիթահրթիռային համալիրից»,-նշել են գերատեսչությունում։
Ռուսական կողմը «Իդլիբ» անվտանգության գոտու համար պատասխանատու թուրքական կողմի հետ համատեղ միջոցներ ձեռք կառնի սպանված օդաչուի դին վերադարձնելու համար։



























