News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնագույն Եգիպտոսի 5-րդ դինաստիայի (մոտ մ.թ.ա 2504 — 2347թթ.) ժամանակների բարձրաստիճան պաշտոնյա կնոջ դամբարան են հայտնաբերել եգպտացի հնագետները Գիզայի բուրգերի շրջանում։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Հալեդ ալ-Աննանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դամբարանում արտաոց ծաղկային մանրանկարներ են գտել, որոնք պատկերում են այդ օրերի կյանքը։ Մումիա կամ այլ արժեքներ դամբարանում չեն եղել։ Ենթադրաբար, դամբարանը կարող էր թալանվել դեռ հին ժամանակներում, այդ դամբարանի որոշ առարկաներ հնագետները գտել էին ավելի վաղ, այլ դամբարաններում, եւ դրանք այժմ պահվում են Բեռլինի թանգարանում։

Գտածոն արվել է այն շրջանում, որտեղ 5-րդ դինաստիայի այլ պաշտոնյաների դամբարաններ են գտել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ