News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ընդառաջ է գնացել Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցերում։ Այսպիսի հայտարարությամբ փետրվարի 4-ին հանդես է եկել Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանն ընդառաջեց Անկարային ինչպես գնի եւ զենիթահրթիռային համալիրների մատակարարման ժամկետների հարցում, այնպես էլ տեխնոլոգիաների համատեղ արտադրության հաստատման եւ փոխանցման հարցերում»,-հայտարարել է նա։

Նախագահի խոսքով՝ Թուրքիան Ս-400 գնման հետ մեկտեղ խաղադրույք է կատարում նաեւ հայրենական հակահրթիռային համակարգերի արտադրության մեջ՝ հավելելով, որ ապագայում Թուրքիան մտադիր է ոչ թե գնել, այլ արտադրել սեփական համալիրներ։ «Դրա հետ է կապված թուրքական ASELSAN եւ ROKETSAN կոնցեռների եւ EUROSAM եվրոպական պաշտպանական կոնցեռնի հետ վերջերս կնքված համաձայնագրերը»,-ընդգծել է Էրդողանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ