News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հինեգիպտական Հաթհոր աստծուհուն ծառայող քրմուհու գերեզմանը հնեաբաննների կողմից հայտնաբերվել է Կահիրեի մոտ՝ Գիզա նեկրոպոլի արեւմտյան մասում, փետրվարի 4-ին հայտնել է Եգիպտոսի պատմական հուշարձանների հարցերով նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պատմական հուշարձանների հարցով բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրի խոսքով՝ գերեզմանը վերագրվում  է Հին թագավորության փարավոնների հինգերորդ դինաստիային (մ․թ․ա․2563-2423 թ․թ)։ Գերեզմանում հանգչում է քրմուհի Հեթպետը, որը ծառայել է պտղաբերության, գեղեցկության, սիրո եւ կանացիության աստվածուհի Հաթհորի երկրպագությանը։ 

Փորձագետների փոխանցմամբ՝ ֆին թաղված է Г տառի տեսքով, ունի հինգերորդ դինաստիային բնորոշ հնագիտական տարրեր։

Գիզայում առաջին հնագիտական գտածոները հայտնաբերվել են 1842 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ