News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Անկարան հետաքննում է, թե որ երկիրն է քրդական կազմավորումներին զենք տրամադրել, որով փետրվարի երեքին Սիրիայի Աֆրին քաղաքում խոցել են թուրքական տանկը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ունենք որոշակի ենթադրություններ, սակայն ժամանակից շուտ չենք հայտարարի, պետք է սպասել հստակ արդյունքներին»,-նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ քրդերը թուրքական տանկ են խոցել, որի արդյունքում զոհվել են հինգ զինվորականներ։

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ