News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Արգենտինա կատարած այցի շրջանակներում երկրի իշխանությունների հետ քննարկել է միջազգային քրեական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարը, ինչպես նաեւ Արեւմտյան կիսագնդի երկրներում լիբանանյան «Հեզբոլահ» կուսակցության ներկայացուցիչների ներկայության հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այսօր խոսել ենք այն բոլոր պատճառների մասին, որոնցով մենք պետք է համատեղ գործենք անդրսահմանային հանցավոր կազամակերպությունների դեմ, որոնք զբաղվում են թմրանյոթերի վաճառքով, մարդկանց առեւտրով, կոնտրաբանադայով, փողերի լվացմամբ։ Քանի որ մենք այս հանցավոր կազմակերպությունների եւ ահաբեկչական կազամկերպությունների ֆինանավորման միջեւ  կապ ենք տեսնում»,-նշել է պետքարտուղարը Արգենտինայի արտաքին գործերի եւ կրոնի հարցերով նախարար Խորխե Ֆորիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 «Մենք առանձին քննարկել ենք լիբանանյան «Հեզբոլահ»-ի ներկայությունն Արեւմտյան  կիսագնդում, որը միջոցներ է հավաքում ահաբեկչական գործողությունների համար»,-նշել է Թիլերսոնը՝հավելելով, որ ԱՄՆ-ն եւ Արգենտինան համամիտ են նման դրսեւորումների դեմ պայքարելու անհրաժեշտության հարցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ