News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի առավոտյան Չինաստանի Յուննան նահանգում Կունմին-Չուչժոու արագնթաց մայրուղում տեղի ունեցած զանգվածային վթարի հետեւանքով, երբ միմյանց էին բախվել 53 ավտոմեքենաներ, 4 մարդ է զոհվել: Այս մասին նշված է Սիշան շրջանի վարչակազմի  հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Weibo սոցցանցում:

Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան, տեղի ճանապարհային ոստիկանությունը խոշոր ճանապարհային պատահարի մասին հաորդում է ստացել տեղական ժամանակով ժամը 6.10-ին: Ինչպես հայտնում են իշխանությունները, այսպիսի խոշոր վթարի պատճառը եղանակային պայմաններն են. հարավային այս նահանգում փետրվարին սովորաբար օդի ջերմաստիճանը +6°C-ից չի իջնում, սակայն երկուշաբթի լույս գիշերը ջերմաստիճանը զրոյից իջել է, տեղացել է նաեւ անձրեւախառն ձյուն: Դրա հետեւանքով ճանապարհային ծածկույթը մերկասառոյցով է ծածկվել եւ վարելու համար վտանգավոր դարձել:

Հաղորդվում է, որ վթարից հետո ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով 3 մարդ հոսպիտալացվել է: Տեղում աշխատում են վթարային ծառայությունները, ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցները, բժիշկները: Իշխանությունները նաեւ վարորդներին ու ուղեւորներին ջուր եւ սննդամթերք են բաժանել, որոնք մայրուղում սպասում են պատահարի գրանցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի ավարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ