News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիան իր հանդեպ ագրեսիայի դեպքում հնարավորություն չունի հարված հասցնել Հյուսիսային Կորեային սովորական զենքով, իսկ միջուկային ներուժից Ճապոնիան հրաժարվում է, այդ իսկ պատճառով բարձր է գնահատում ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը, որը վերահաստատում  է ԱՄՆ-ի՝ դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը:

Այս մասին խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Թարո Կոնոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ճապոնիան իր հանդեպ ագրեսիայի դեպքում հնարավորություն չունի հարված հասցնել Հյուսիսային Կորեային սովորական զենքով, իսկ միջուկային ներուժից մեր երկիրը հրաժարվում է՝ որպես ազգային քաղաքականության հիմքերից մեկը: Միեւնույն ժամանակ միջազգային իրավիճակը վերջին տարիներին զգալիորեն վատթարացել է, մեր երկիրը կանգնած է Հյուսասային Կորեայի կողմից հրթիռային եւ միջուկային բարձր վտանգի տակ: Այդ իսկ պատճառով Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ միջուկային դոկտրինի վերջին վերանայումը, որը դաշնակիցներին պաշտպանելու հնարավորությունների ընդլայնում է նախատեսում», - նշել է Թարո Կոնոն:

Հիշեցնենք, որ Պենտագոնը փետրվարի 2-ին հրապարակել էր ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ