Մոսկվայի շրջանում փետրվարի 5-ին քամու ուժգնացման պատաճառով հայտարարվել է եղանակի վտանգավորության «դեղին» մակարդակ: Այս մասին նշված է Ռուսաստանի Օդերեւութաբանական կենտրոնի կայքում:
«Եղանակը պոտենցիալ վտանգավոր է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքում ձյան ծածկույթի բարձրությունը 40 սմ-ից անցել է:
Փետրվարի 4-ին Ռուսաստանի Օդերեւութաբանական կենտրոնը Մոսկվայում եղանակի վտանգավորության մակարդակը բարձրացրել էր մինչեւ «նարնջագույն» մակարդակ:



























