News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավտոմեքենաներում տեղադրված բալոնների մեծամասնությունը փորձարկում չի անցել: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Էքսպերտ քեթչ» գազի բալոնների փորձարկման, տեղադրման եւ սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:

Նրա խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում փորձարկում է անցել բալոնների միայն մի քանի տոկոսը: Ճնշող մեծամասնությունը՝ մոտ 98 տոկոսը, փորձարկում չի անցել: Ընդ որում, այն ավտոմեքենաները, որոնք փորձարկում են անցել, հիմնականում ընկերությունների են ներկայացնում: Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները կոչված են փոխելու իրավիճակը: Ճիշտ է, նախկինում եւս փորձեր արվել են՝ 2005 թվականից կարգ է գործում, որը գազի բալոնների տեղադրման եւ վերահսկման կարգ է նախատեսում: «Դա չի արվել: Իրականում, ով պատահի եւ որտեղ պատահի գազի բալոններ է տեղադրում, որոնք ավտոմեքենայի համար ընդհանրապես նախատեսված չեն: Մարդիկ նույնիսկ չեն տարբերում մետանը պրոպանից»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ միջադեպերի հիմնական պատճառները բենզալցակայանների վրա մեծ ճնշումն է եւ բալոնների վիճակի վերահսկողության բացակայությունը: Շատ դեպքերում փոխադրողների լիցենզիաները կեղծ են:

Խոսելով այն մասին, որ օրենսդրական փոփոխությունները դեռ չեն ընդունվել, Տիգրանյանը նշեց, որ խնդիրը ճանապարհային ոստիկանության հետ է կապված, որը չի ցանկանում իր վրա վերցնել վերահսկողության գործառույթները: Ինչպես պարզվեց, Տիգրանյանը հենց ՃՊ-ի հետ չի շփվել, եւ նրա տեղեկությունները կառավարության նիստերից են:

«Քանի որ պայթյունի դեպքում վնասը հասցվում է 30 մետր շառավիղով, խնդիրը հանրային բնույթ է կրում: Հետեւաբար խոսակցություններն այն մասին, որ օրինագծով նախատեսված տույժերը վարորդների գրպանմտնելու փորձեր են, արդարացված չեն: Եթե ոստիկանությունը չստուգի, արված փոփոխություններն իմաստ չունեն», - ասաց Տիգրանյանը:

Նշենք, որ երկրում ավելի քան 400 գազալցակայան կա:

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ