News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլից՝  նոր կառավարության ձեւավորվելուց հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին,  ոստիկանությունը  կառավարության առընթեր մարմնից  կդառնա վարչապետին ենթակա մարմին։ Մեկնաբանություններ կան, որ  այս փոփոխություններով  ուժեղացվում է վարչապետի լիազորությունները, որը նախնական տեղեկություններով, լինելու է Սերժ Սարգսյանը։

Այս առնչությամբ, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ–ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, թե ոչ մի տարբերություն չկա՝ ոստիկանությունը կառավարությանը առընթեր կլինի, թե ենթակա։

«Դրանից ոչ մի բան չի փոխվում, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը  վարչապետը պիտի լինի, ոչ թե նախագահը, էսպես թե էնպես ոստիկանությունը կառավարությանն առընթեր լինելով՝ կարծես նախագահին էր ենթարկվում, զեկուցում էր նախագահին։ Հիմա ոստիկանությանը կագադրություններ տալը նախագահի դեպքում չի ստացվի, գերագույն գլխավոր հրամանատարը պիտի կանոնակարգի ուժային կառույցների աշխատանքը։ Ոչ մի տարբերություն՝ կառավարությանը առընթեր կլինի, թե վարչապետի ենթակայության մարմին։ Գործառույթներում որեւէ փոփոխություն չեմ տեսնում։ Ես կարծում եմ՝ որեւէ բան չի փոխվելու ոստիկանության  նկատմամբ ունեցած ազդեցության առումով»,–մեկնաբանել է Ալիկ Սարգսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, Հայաստանի վարչապետին ենթակա մարմինները թվով 4-ն են ՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, վարչապետի վերահսկողական ծառայությունը եւ պետական պահպանության ծառայությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ