News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կարեւորելով բոլոր գործընթացների թվայնացումն ու պարզեցումը, շարունակում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս շրջանակներում սննդամթերք ներմուծող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացվել Ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը եւ բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը:

Ինչպես վստահեցրել է Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ստանալով անհատական ծածկագիր եւ ակտիվացնելով էլեկտրոնային «Ներմուծման հայտը»,  տնտեսվարողը հնարավորություն է ստանում ինքնուրույն լրացնել սեփական բեռի մասին տեղեկությունները եւ կցել ուղեկցող փաստաթղթղերը՝ մի քանի անգամ կրճատելով փաստաթղթաշրջանառությունը, խնայելով իր ժամանակն ու նվազագույնի հասցնելով մարդկային գործոնի ազդեցությունը:

Առաջիկա երկու ամիսներն, ըստ էության, կդիտարկվեն որպես անցումայն ժամանակաշրջան, որի ընթացքում Ծառայությունն ու ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեն կկազմակերպեն համատեղ դասընթացներ՝ ծանոթացնելով բոլոր շահագրգիռ գործարարներին համակարգի աշխատանքի սկզբունքներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից արժույթի արտահոսքը եւ բանկերում բնակչության ավանդները
Սեփականության վաճառքից ստացած փողը բանկերի միջոցով փոխանցվում է նոր քաղաքացիության երկիր…
Դյուսելդորֆում քննարկել են գերմանական շուկայում հայկական խմիչքների սպառմանն ուղղված քայլերը
Դեսպան Սմբատյանը մասնակցությունը ՊրոՎայն գինիների եւ ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին...
Տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են. Ջանջուղազյան
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը…
Դոլարը շարունակում է էժանանալ. Եվրոն թանկացել է ավելի քան մեկ դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
«Մենք գտնվում ենք գռեհիկ, գիշատիչ կապիտալիզմի փուլում» . Ահարոն Ադիբեկյանը՝ գործազրկության մասին
Դժբախտաբար, նոր իշխանության խորհրդատուների շրջանում չկա խելամիտ տնտեսագետ, որ կարողանա նման խորհուրդներ տալ...
Հայ-չինական կապերը հետհեղափոխական Հայաստանում նոր բաղադրիչներով հարստացնելու մեծ ներուժ ունեն. Պապիկյան
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի դեսպանին...
Ամենաշատ