News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արամ Մանուկյանի քանդակի այն տարբերակը, որը տարածվել է համացանցում, դա հանձնաժողովի նիստում ներկայացված չի եղել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արձանի մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովի առաջին նիստին շատ քիչ աշխատանքներ էին ներկայացվել, շատ տխուր վիճակ էր, եւ ըստ էության, ընտրություն էլ չկար. «Որոշվեց նոր մրցույթ անցկացնել, ցավոք ժամանակը շատ կարճ էր՝ մոտ մեկ ամիս, իսկ այդ ընթացքում դժվար է ստեղծագործողի համար նոր բան ներկայացնել՝ հատկապես նման կարեւոր հանգույցում է տեղադրվելու: Առաջին մրցույթի ժամանակ երեք հոգու խրախուսական մրցանակներ տվեցին, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց աշխատանքը գնահատվում է: Հետո հայտարարվեց նոր, բաց մրցույթ»,-ասաց Շահումյանը:

Նա ընդգծեց, որ երկրորդ փուլին մասնակցել է 10-11 աշխատանք. «Փակ քվեարկությունից հետո երբ բացեցինք ծրարները, պարզվեց, որ շահել է Դավիթ Մինասյանը: Ճիշտ է, էլի բավարար չէր, բայց հույս կար, որ աշխատանքի ընթացքում ավելի կկատարելագործվի: Ճարտարապետական լուծում կար: Նաեւ որոշում կայացվեց, ո հանձնաժողովի ենթակայության տակ ընթանա նաեւ հեղինակի աշխատանքը»:

Քանդակագործը հայտնեց, որ այն տարբերակը, որը տարածվել է համացանցում, դա հանձնաժողովի նիստում ներկայացված չի եղել. « Ճիշտ է, նույն հեղինակինն է, բայց էդ տարբերակը չի եղել: Պարզ է, որ հեղինակն իրավունք ունի ստեղծագործական պրոցես ապրելու, բայց դա լրիվ այլ սկզբունք է, որովհետեւ գունային խնդիրներ են մտել, տեխնիկական բաներ կան»:

Հաղթանակ Շահումյանը տարակուսած է, թե ինչու է քանդակագործը այդ տարբերակը տարել քաղաքապետարան. «Դրոշի գույներով տարբերակն ինձ չի համոզում: Նման լուրջ քանդակը չպետք է նման հպանցիկ ժամանակի ազդեցության տակ լինի: Այն պետք է մնայուն լինի: Ինչքանով է հարմար դրոշը հագուստի վերածել»:

Նա ընդգծեց, որ մեր ժամանակներում օրինաչափություն է դարձել, որ առանց հանձնաժողովի համաձայնության քանդակ է դրվում, այդպես է եղել նաեւ ֆուտբոլիստների արձանի դեպքում, երբ  ոչ մի դրական կարծիք չի եղել, բայց այն տեղադրվել է:

Նշենք, որ աարդեն մի քանի օր է սոցցանցերում քննարկվում է Հայ պետական ու ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի քանդակի կառուցման հետ կապված խնդիրը։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Արամ Մանուկյանի արձանի մակետի լուսանկարը, ինչպես նաև հրապարակել մրցութային հանձնաժողովի կազմը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ