News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:

«Հայաստանը մեծապես կարեւորում է նույնական արժեքների եւ մեր ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-կիպրական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։

Դրան, անշուշտ, նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու ակտիվ քաղաքական երկխոսությունը, որ բարի ավանդույթ են մեր երկրների միջեւ: Վստահ եմ, որ կշարունակենք նույն ոգով աշխատել եւ առաջ մղել փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ