News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` փետրվարի 5-ին, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ցուցմունք տվեց տուժող Սանասար Բադալյանը:

Նախորդ դատական նիստին նրան բերման ենթարկելու որոշում էր կայացվել: Գործով տուժողը նշեց, որ նիստերին չէր ներկայանում, քանի որ տան միակ աշխատողը նա է եւ չէր կարողանում թողնել աշխատանքը: Սանասար Բադալյանը նշեց, որ աշխատում է տաքսի ծառայությունում որպես վարորդ: Նա պատմեց, որ դեպքի օրը ավտոտեխսպասարկման կետ է գնացել` որդուն այնտեղից վերցնելու: Նկատել է, որ «Ֆորդ» մակնիշի մեքենա է կանգնած եւ մեքենայի մոտ հավաքված տղաների, որոնք վիճաբանում են, բացի այդ, այնտեղ եղել է նաեւ մեծ կին եւ աղջիկ:

«Անցնում էի, տեսա, որ վիճաբանում էին: Մոտեցա, ասի` ամոթ ա, արա, չեք ամաչում, մեծ կին կա, թարգը տվեք: Չգիտեմ, ինչի տենց դիմեցի, հետո մոտեցավ մի տղա, ասաց` արան ով ա: Մտածեցի` վթար է եղել: Հետո մի հոգի էլ հետեւիցս քաշեց: 23:00-ի սահմանում էր, ավտոտեխսպասարկման կետում էր տղաս, հարեւանս էդտեղ էր աշխատում, տղայիս ասել էր, որ գնա, օգնի իրեն: Ես էլ գնացել էի որդուս հետեւից, որ վերցնեմ, տուն գնամ»,- ասաց նա:

Ամբաստանյալներից տուժողը հիշեց Արարատ Նիկողոսյանին. «Արիկն ա եղել, իրան եմ տեսել, բոյով էր, հիշում եմ, ինքն էր ինձ ասում` արա ում ես ասում, արի տեսնեմ: Ինչ-որ մեկը հետո իր ձեռքից բռնեց, չթողեց, որ գա իմ վրա, ծաղկավոր մայկով ինչ-որ մեկն էր: Մյուսներին չեմ հիշում, մութ էր, չեմ տեսել»:

Նա պատմեց, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Ֆորդի» հետեւի մասում, նրա խոսքով` լսել է բարձր գոռգոռոցներ, հայհոյանքներ, իսկ տարեց կինը ինչ-որ բաներ է բղավել. «Ես էլ իրենց չմոտեցա, որովհետեւ էդ պահին տղայիս մասին մտածեցի, ասի` չլինի դրանց հետ կապ ունի եւ շտապեցի ավտոտեխսպասարկման կետ»:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց տուժողի նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին: Դատարանն այն բավարարեց:

Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց մեկ շաբաթ ժամանակ տալ տուժողի դատաքննական ցուցմունքին ծանոթանալու համար: Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Դրանց մեջ կան 3-ը, որ խիստ պատժի են արժանի, 1-2-ն էլ ճիշտ տեղում չեն հայտնվել. Փառանձեմ Մեյթիխանյան

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Ամենաշատ