News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չափազանց մտահոգված է ահաբեկիչների մոտ շարժական զենիթահրթիռային համալիրի առկայությամբ, սակայն տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություններում զգուշության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես որեւէ կերպ չէի մեկնաբանի Մորոզովիին: Անկասկած, ճշգրիտ տեղեկություն չունենալով, թե որտեղից եւ ինչ կերպ է այդ շարժական ԶՀՀ-ն, ինչպես նաեւ շատ այլ բաներ, որոնք ահաբեկիչներն ունեն, հայտնվում Սիրիայի տարածքում, պետք է, անկասկած, ինչ-որ հայտարարություններ  միանգամայն զգուշավոր անել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք Կրեմլը սենատոր Մորոզովի կարծիքը, որ ՇԶՀՀ-ն կարող էր Սիրիայում հայտնվել Ուկրաինայի տարածքից:

Ավելի վաղ սենատոր Իգոր Մորոզովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ ՇԶՀՀ-ն, որով շաբաթ օրը Սիրիայում խոցվել էր ռուսական Սու-25 օդանավը, կարող էր գրոհայնների ձեռքում հայտնվել Ուկրաինայի Վինիցայի մարզի Կալինովկա ռազմապահեստից մաքսանենգ վաճառքի միջոցով, որտեղ սեպտեմբերին ուժեղ հրդեհ էր տեղի ունեցել:

Ռուսական Սու-25 օդանավը շաբաթ օրը խոցվել էր Սիրիայի Իդլիբ նահանգում, օդաչուն կատապուլտվել էր, սակայն զոհվել էր ահաբեկիչների հետ մարտի ժամանակ: ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ օդանավը խոցվել է ԶՀՀ-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ