Մոսկվայում ձյան ուժեղ տեղումները խափանումներ են առաջացրել Երեւանի հետ ավիահաղորդակցության մեջ:

Երեւանի ժամանակով 14:50-ի դրությամբ, «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ հետաձգվում է «Սիբիր» ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթը: Համապատասխանաբար հայտարարվել է նույն ավիաընկերության Երեւան-Մոսկվա չվերթի ուշացման մասին:

Հիշեցնենք, որ ձյան ուժեղ տեղումների հետեւանքով Մոսկվայում մոտ 200 չվերթ է հետաձգվել: