News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրենքում պետք է լինի հստակ ներման քաղաքականություն, որը սուբյեկտիվ ընդգծված վերաբերմունքի տեղիք չտա: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ պետաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Ներման մասին» օրենքի նախագծին:

Նրա խոսքով, այս օրինագծով ներման իրավունքը ձեւականորեն պահպանվել է ՀՀ նախագահի իրավասությունների շրջանակներում, բայց, ըստ էության, այնպիսի ընթացակարգ է սահմանված, որ վարչապետի ցանկության բացակայության դեպքում, ՀՀ նախագահն իրավաբանորեն անգամ զրկվում է ներում շնորհելու իրավունքից:

Գեւորգ Պետրոսյանը առաջարկեց, որ հեռտագայում տարբերակված, խտրական մոտեցումներ ցուցաբերելու հնարավորություն թույլ չտալու համար պետք է գոնե ինչ-որ չափանիշներ ընտրվեն, թե որ դեպքում մարդը կարող է ներվել, որ դեպքում՝ ոչ:

«Օրինագիծը այս վիճակում չի հավակնում կանխել հավանական խտրական վերաբերմունքի դրսեւորումը: Որեւէ չափանիշ ես նախագծում չտեսա, թե որ դեպքում վարչապետը կարող է եզրակացություն տալ նախագահին՝ ներում շնորհելու անհրաժեշտության, որ դեպքում՝ դրա բացակայության վերաբերյալ»,-ասաց պատգամավորը:

Ի պատասխան Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ ի տարբերություն գործող կարգավորումների, իրենք փորձել են օրենքում ավելի մանրամասն կարգավորել այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն ներման խնդրագրի քննարման ժամանակ: «Հստակ նշել ենք դատապարտյալի անձը, առողջական վիճակը, սոցիալական դրությունը, իր վերաբերմունքը: Այսինքն չհավակնելով ավելի մանրամասն կարգավորել, որովհետեւ սա իրոք բացառիկ իրավասություն է, մենք դուրս ենք բերել որոշ չափանիշներ: Օրինակ, Իսպանիայում ընդհանրապես չկան չափանիշներ, Բելգիայում հիմք է ընդունվում միայն անձնական գործում առկա տվյալները»,-նշեց փոխնախարարը:

Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց, որ քանի որ չկա ներման ոլորտում պետական քաղաքականություն, այստեղ կարող են լինել հնարավոր տարբերակումներ, որոնք չբխեն օբյեկտիվությունից: «Օրինակ, եթե մեկն ընտրությունների ժամանակ «արժանի ծառայություն» է մատուցել այս կամ այն թեկնածուի ընտրվելուն, նրա խնդրագիրը կարող է հարգվել, իսկ մյուսը, որը ընդդիմադիր հայացքներ է ունեցել, կարող են ասել, որ քանի որ օրենքը հստակ չափանիշներ չի նշում, մենք այսպես ենք հարմար գտել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ներման բացառիկ իրավունքն այլեւս ՀՀ նախագահի մենաշնորհը չէ:

Ո՞ւմ է պատկանելու Հայաստանում ներման իրավունքը. այն կարող է ընդունվել առանց ՀՀ նախագահի համաձայնության

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ