News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունը որոշել է Անկարայից պաշտոնապես հետ կանչել Նիդեռլանդների դեսպանին, որի մուտքը Թուրքիա 2017 թվականի մարտից՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացումից հետո, արգելված է: Այս մասին հաղորդվում է թագավորույթյան կառավարության պաշտոնական կայքում:

Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Հալբա Զեյլստրայի խոսքով՝ վերջին ժամանակներս Թուրքիայի հետ բանակցությունները «հույս էին ներշնչում», որ հարաբերությունները կկարգավորվեն, սակայն երկրներին չհաջողվեց համաձայնության գալ:

Հիշեցնենք, որ Թուրքիան անցանկալի հայտարարեց Նիդերլանդների դեսպանի մուտքն այն բանից հետո, երբ Նիդերլանդները թույլ չտվեցին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին տեղափոխող ինքնաթիռի մուտքը երկիր: Նախարարը նախատեսում էր մասնակցել նիդերլանդական Ռոտերդամ քաղաքում կայանալիք հանրահավաքին՝  այդ երկրում ապրող թուրք քաղաքացիներին ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեին ներկայացված սահմանադրական փոփոխությունների մասին տեղեկացնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ