News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Պարզվել են Բաքվում տղամարդու՝ որդու կողմից դաժան սպանության մանրամասները:

Ինչպես փոխանցում է olke.az-ն, 21-ամյա Էլմեդին Ալիեւը ձերբակալությունից հետո դատախազին նախնական ցուցմունքներ տալիս հայտնել է, որ հայրը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր:

Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո Է.Ալիեւը բակում տհաճ խոսակցություններ է լսել հոր մասին: Հասակակիցները նրան ասել են, որ իր հայրը՝ Իբրահիմ Ալիեւը, նույնասեռական է, եւ որ մի քանի մարդ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել: Էլմեդին Ալիեւը, ամոթին չդիմանալով, Վելիջան Դադաշեւի եւ Նաջմեդին Իսմայիլովի հետ միասին որոշել է սպանել հորը: Է.Ալիեւի տված ցուցմունքների հիման վրա Իբրահիմ Ալիեւի մարմնի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Փորձաքննությունից հետո պարզ կդառնա՝ տղամարդը նույնասեռական էր, թե ոչ:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ի գիշերը Փիրալլահի շրջանի բնակիչ Ազեր Ալիեւի ամառանոցային տարածքում հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայրի ստուգման ժամանակ ոստիկանության եւ համայնքի դատախազության աշխատակիցներն այրված դի էին հայտանբերել: Պարզվել էր, որ մահացած Իբրահիմ Ալիեւը տան սեփականատիրոջ եղբայրն էր: Տղամարդը սպանվել էր դանակով: Ի.Ալիեւը ծառայում էր որպես նավաստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալվադորի խորհրդարանը երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը հանցավորության դեմ պայքարի համար
Սալվադորում հերթական անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը...
Խոշորագույն կարտելներից մեկի կոլումբացի նարկոբարոնը ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման.
Դել Գոլֆո կլանը հզոր թմրակարտել է, որը վերահսում է դեպի Մեքսիկա և ԱՄՆ կոկաինի․․․
Հայաստանում կես տարում սպանության դեպքերի 50 տոկոս աճ է գրանցվել
Ավելացել է նաև հրազենով կատարված սպանությունների թիվը․․․
Սալվադորի խորհրդարանը հավանություն  է տվել ավազակախմբերի անդամների խմբային դատավարությունների անցկացմանը
Սալվադորի խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ է կատարել...
Սիցիլիայի ափերի մոտ 5,3 տոննա քաշով կոկաին տեղափոխող նավ է առգրավվել. Գործով Ադրբեջանի քաղաքացիներ են անցնում
Թմրանյութը փոխադրվել է Պալաուի դրոշով նավի վրա...
Չեռնոգորիայում ձերբակալվել է Կուբանը «նայող» Ժորիկ Մանուկյանը (Թբիլիսցի)
Գեորգի Մանուկյանը ձերբակալվել է Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում...
Ամենաշատ