Քալիֆորնիայի իրավապահները ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք մեղադրվում են նահանգի հարավում զինված ավազակային հարձակումների մեջ։
Չորս հոգանոց խմբի կազմում ընդգրկված է եղել Գլենդելի 23-ամյա բնակիչ Գասպար Խաչատրյանը։ Նրանց կասկածում են վերջին հինգ ամսում Լոս Անջելեսի Verizon Wireless բջջային օպերատորի խանութներում հինգ ավազակային կողոպուտների մեջ, հաղորդում է Glendale News-Press-ը։
Իրավապահների տվյալներով, անցած շաբաթ տեղի է ունեցել 6-րդ հարձակումը, որը կապված է նախորդների հետ։ Հանցագործները առաջին հերթին գողացել են բջջային հեռախոսները։