News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագծի մշակման վրա էապես ազդել է հայ պաշտոնյաների մտածելակերպը: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ օրինագծի հեղինակները կարծում են, որ կարիք չկա մարզերում ավելի քան մեկ տեղական հեռուստաալիք ունենալ: «Սա նշանակում է, որ կլինի միայն մեկ հեռուստաալիք, որը կպաշտպանի գործող իշխանության շահերը»,- կարծում է Նավասարդյանը:

Բացի այդ, ըստ վերջինիս, Հայաստանի քաղաքական վերնախավի կարծիքով՝ Հայաստանը աղքատ երկիր է, եւ այստեղ չկա այն շուկան, որը կկարողանար ապահովել բոլոր հեռուստաընկերությունների կենսագործունեությունը, ինչից էլ հետեւում է, որ անհրաժեշտ է համապատասխան բացասական պայմաններ ստեղծել, որպեսզի դրանք չշարունակեն բազմանալ եւ  զարգանալ: Սակայն, նրա կարծիքով, նման մոտեցումը կարել է ընդունելի եւ արդարացված համարել միայն այն դեպքում, եթե այս շուկայում համապատասխան պայմաններ ստեղծվեին առողջ մրցակցության համար:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագիծը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված էր սահմանադրական փոփոխություններով: Ի պատասխան մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից հնչեցված մեղադրաքներին առ այն, որ ՀՀ Կառավարությունը չի ցանկանում լայն քննարկումներ անցկացնել տվյալ օրինագծի վերաբերյալ, ՀՀ Արդարադատության նախարարությունը, որը եւ մշակել է այս աղմկահարույց օրինագիծը, հայտարարել էր, որ այն հրատարակվել էր իրավական տեղեկատվության կայքում, սակայն հատկացված ժամանակահատվածում որեւէ առաջարկ չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ