News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միջուկային զենքով հարձակվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նստավայրի վրա: Նման հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյեւի հետ» հաղորդման եթերում: Տեսանյութը հասանելի է YouTube- ում:

«Փոքրիկ մի ռումբ: Ոչ թե մեծ Հիրոսիմա, այլ՝ փոքրիկ: Այ այնտեղ, որտեղ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի նստավայրն է: Փոքրիկ մի փոսորակիկ, օրինակ ...Աշխատում է 10 կիլոմետրի վրա: Կարո՞ղ եք հասկանալ »,- ասել է քաղաքագետը, փոխանցում է «Լենտա»-ն:

«Օրինակ, 1 լիտր օղի խմել, թե՞՝ 30 գրամ: Կա՞ տարբերություն: 30 գրամը նորմալ է գնում...Լավ, ճառագայթումը նվազագույն կլինի: Բայց կրկնում եմ, այս ամենը նվազագույն կերպով է պետք ապահովել: Չէ՞ որ կարելի է դրան հասնել», - հավելել է Ժիրինովսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ