News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը մտահոգված է մարտավարական նոր միջուկային զենքի մշակման հարցում ԱՄՆ նոր ծրագրերով։ Մտադրությունները, որոնք ամրագրված են ամերիկյան միջուկային հայեցակարգում, ցույց են տալիս, որ «միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի զսպանակն արդեն գործարկված է», հայտնում է DW-ը։

Նա նշել է, որ Բեռլինն իր գործընկերների հետ միասին ստիպված է պատասխաններ փնտրել այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են Ռուսաստանի ու ասիական երկրների միջուկային զինանոցի ավելացումը։ «Բայց այս պատասխանները չպետք է լինեն միայն այն, որ նրանք էլ իրենց հերթին ավելացնեն միջուկային սպառազինությունների ներուժը»,- շեշտել է Զիգմար Գաբրիելը։

Նրա կարծիքով, սպառազինությունների նոր համակարգերի ստեղծումը «սխալ ազդանշաններ է ուղարկում» ու դրա փոխարեն անհրաժեշտ է մշակել զինաթափման նոր նախաձեռնություններ։ «Մեր երկարաժամկետ նպատակն առաջվա պես պետք է մնա աշխարհը միջուկային զենքից ազատելը»,- հավելել է նա։

Փետրվարի 2-ին ԱՄՆ-ն նոր միջուկային հայեցակարգ էր հրապարակել։ Փաստաթղթում մասնավորապես, նկարագրված են Պենտագոնի ծրագրերը՝ մոդիֆիկացնել ստորջրյա տեղակայման բալիստիկ հրթիռները՝ փոքր հզորության միջուկային մարտագլխիկների գործածման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ