News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ կոնգրեսական, հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆին մեղադրել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ, փոխանցում է Reuters-ը։

Հանձնաժողովը հետաքննում է 2016-ին նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը։

«Ադամ Շիֆֆը լքել է հանձնաժողովի լսումները, որպեսզի ապօրինաբար հրապարակի գաղտնի տեղեկությունները։ Դա պետք է կանգնեցնել»,- գրել է Թրամփն իր Twtter միկրոբլոգում։

Անցած շաբաթվա վերջին Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովը հրապարակել է փաստաթուղթ, որը ենթադրում է, որ ՀԴԲ-ն ու Արդարադատության նախարարությունը անկողմնակալ չեն եղել Թրամփի հանդեպ իրենց հետաքննության ընթացքում։

Թրամփը հայտնել է, որ այդ փաստաթուղթը ամբողջովին արդարացնում է իրեն, բայց քննադատները պնդում են, որ հաշվի չի առնվել հիմնական համատեքստը։ Դեմոկրատները պահանջում են հերքում հրապարակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ