News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու կյանքից կտրված իշխանություններ։ Այդ մասին «Ելք» դաշինքի կազմակերպման հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա խոսել է թանկացումների դեմ խորհրդարանական լսումների մասին, նշել, որ լսումներ կազմակերպվում է մի բանի համար, երբ ինչ-որ բան պարզ չէ, որ փորձագետները գան եւ լուծումներ առաջարկեն։ «Լսումները իբր մեղմելու մասին էին, բայց դարձան ձեռառնելիք, ուղղակի ծիծաղելի մի միջոցառում»,- նշել է Մարուքյանը։

Նրա խոսքով, մենք ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու կյանքից կտրված իշխանություններ։ «Այդ իշխանություններին պետք է քաղաքացին ցույց տա իրենց տեղը։ Մինչեւ հունվարի 1-ն ունեցել ենքք միջազգային գների թանկացումներ, եւ դա կապ չունի Հայաստանի թանկացումների հետ»,- նշել է նա եւ հավելել. «Առանց քաղաքացիների մոբիլիզացիայի, առանց հանրային ճնշման որեւէ բան հնարավոր չէ անել։ Այս գործողությունները միտված են այդ ճնշումը բանեցնելու»։

Երեւանում մեկնարկում է «Ելք» դաշինքի հանրահավաք-երթը՝ ընդդեմ թանկացումների։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը մեկնարկում է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից՝ «Կինո Մոսկվա»-ի մոտից։

Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ՝ Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ